Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) դիտարկելու է «Բարսելոնա»-ի բողոքը ՖԻՖԱ-ի՝ թիմին դեկտեմբերի 4-ին կամ 5-ին տրանսֆերներ իրականացնելու իրավունքից 1 տարով զրկելու հարցը:
Sport.es-ի տեղեկություններով՝ CAS-ի որոշման մասին հայտնի կդառնա դեկտեմբերի 31-ին:
Հիշեցնենք, որ անչափահաս ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու կանոնակարգը խախտելու համար ՖԻՖԱ-ն պատրաստվում է ակումբին մինչև 2016թ. հունվար զրկել տրանսֆերներ իրականացնելու իրավունքից:








































