Լավագույն հարձակվողների ներկայիս ցուցակում նշված չեն Մեսսիի և Ռոնալդուի անունները:
Ցուցակը գլխավորում է Ավստրալիայի «Տամպինս Ռովերս» Ալեքսանդար Դուրիչը: 20-ամյա կարիերայի ընթացքում նա մասնակցել է 483 խաղի և և 348 գոլ խփել: Այժմ Դուրիչը 41 տարեկան է և դեռևս խաղում է ազգային հավաքականում:
Երկրորդ տեղում է Մաքսիմ Գրիզունովը` Էստոնիայի «Տրանս»-ից: Նա 303 գոլ է հեղինակել 495 խաղերում:
Լավագույն հարձակվողների եռյակը եզրափակում է Ռիվալդոն, ով 283 գոլ է խփել 580 հանդիպումներում:
Այնուհետև`
Ֆրանսիացի Թիերի Անրի – 260/628
Ուրուգվայցի Սեբաստիան Աբրեու – 236/428
Իսպանացի Ռաուլ – 260/628
Իտալացի Ֆրանչեսկո Տոտտի – 221/518
Կամերունցի Սամուել Էտօ’Օ – 214/386
Պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդու – 213/339








































