Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, թիմի 19-ամյա հարձակվող Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 1-ին մեկնելու է Գերմանիա, որտեղ առաջին հերթին բուժզննում է անցնելու:
Հավանական է, որ մենիսկի վիրահատության անհրաժեշտություն կլինի, ինչի մասին լրացուցիչ տեղեկություններ կլինեն հետազոտությունների ավարտից հետո:
Լուսանկաը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:







































