«Ռեալ»-ի պաշտպան Պեպեն իր կարծիքն է հայտնել Ժոզե Մոուրինյոյի և Քրիշտիանու Ռոնալդուի ապագայի վերաբերյալ:
«Եթե մեր մարզիչն ու Ռոնալդուն նախատեսում են լքել «արքայական ակումբ»-ը, դա նրանց որոշումն է: Նրանք ընտրելու իրավունք ունեն: Ես չեմ պատրաստվում հետևել նրանց օրինակին ու նմանատիպ որոշում կայացնել: Ինքս կկողմնորոշվեմ, երբ ժամանակը գա:
Ես կցանկանայի «Պորտու» վերադառնալ: Այդ ակումբում շատ բան եմ սովորել»,- նշել է Պեպեն:
Հիշեցնենք` այսօր լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվել, որ Պեպեի հայրենակից Քրիշտիանու Ռոնալդուն մտադիր է լքել «Ռեալ»-ը 2 տարի հետո:








































