Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն այնքան էլ գոհ չէ «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ հանդիպման արդյունքից: Ընդ որում, իսպանացիներն առավելության են հասել մրցակցի նկատմամբ 4:0 հաշվով:
«Ես կցանկանայի, որ Իսպանիայի հավաքականն ավելի կայուն խաղ ցուցադրեր: Երկրորդ խաղակեսում մենք կորցրեցինք գործողությունների դինամիկան: Երկրպագուի համար մենք ցուցադրեցինք անհետաքրքիր ֆուտբոլ:
Ինչ վերաբերում է Կոստային, ապա, իհարկե, նա ցանկանում է աչքի ընկնել` մեր հույսերն արդարացնելու համար: Ընդմիջման ժամանակ ստիպված էի ասել նրան, որ հանգիստ խաղա»,-Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:








































