Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան մեկնաբանել է իր թիմի ցուցադրած խաղն Արգենտինայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը:
«Բրազիլիա- Արգենտինան լուրջ հանդիպում է: Այն պետք է սպասարկի փորձառու մրցավար: Ցավոք, նա պատշաճ կերպով չէր պատրաստված:
Խաղը ոչ թե ընկերական էր, այլ, ասես, եզրափակիչ լիներ: Լուրջ մրցակցություն էր, բայց մենք կարողացանք թելադրել մեր խաղը: Անշուշտ, հաղթանակը մեծ վստահություն կներշնչի սաներիս»,- Goal-ը մեջբերում է Դունգայի խոսքերը:








































