Իտալական Gazzetta dello Sport հանդեսը հետաքրքիր հարցում է անցկացրել` պարզելու, թե ով է համաշխարհային սպորտի պատմության մեջ լավագույն մարզիկը:
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը վաստակել է ձայների 15.4 տոկոսը` շրջանցելով հանրահայտ ֆուտբոլային աստղ Լիոնել Մեսսիին (14.4 տոկոս): Երրորդ հորիզոնականը բաժին է հասել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեին: Չորրորդ տեղում է Դիեգո Մարադոնան, իսկ լավագույնների հնգյակը եզրափակում է բասկետբոլիստ Մուհամեդ Ալին:








































