Ինդիանա Ուելսում անցկացվող թենիսի մրցաշարն առաջինը կլինի թենիսի պատմության մեջ, որի ընթացքում «Բազեի աչք» (Hawk-Eye) էլեկտրոնային համակարգը կկիրառվի միանգամից երեքից ավելի խաղադաշտերում:
Այս համակարգը , որը թույլ է տալիս վիճելի պայմաններում հստակ պարզել աուտները, արդեն երկար ժամանակ է` հաջողությամբ կիրառվում է թենիսի մրցաշարների ժամանակ: Սակայն մինչ այժմ՝ նույնիսկ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի ժամանակ, «Բազեի աչքը» չի կիրառվել միանգամից 4 եւ ավելի մարզադաշտերում: Ինդիանա Ուելսում համակարգը կգործի բոլոր ութ մարզադաշտերում: