Հռոմի «Ռոմա»-ի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին թիմի՝ «Միլան»-ի հանդեպ 4:2 հաշվով հաղթանակ տանելուց հետո մեկնաբանել է հանդիպման արդյունքը:
«Այսօրվա խաղը շատ լավն էր մեզ համար: Մենք լավ հանդես եկանք: Եթե մենք շարունակենք հանդես գալ այսպես նաև Նոր տարուց հետո, ապա հաղթանակները մոտ կլինեն: Համոզված եմ, որ «Միլան»-ի հանդեպ հաղթանակը լավագույն ամանորյա նվերն էի մեր երկրպագուներին»,- ասել է Տոտին:








































