«Спорт-Экспресс»-ը տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ը հետաքրքրված է ռուսական «Զենիթ»-ի պաշտպան Նիկոլաս Լոմբերթսի ծառայություններով:
Հաշվի առնելով Ջորջո Կյելինիի վնասվածքն ու Լուսիոյի՝ թիմից հեռանալը՝ «Յուվենթուս»-ը պաշտպանական գիծն ուժեղացնելու կարիք ունի: Որպես օգնություն, ինչպես երևում է, «Յուվե»-ն համարում է սանկտպետերբուրգյան թիմի պաշտպանին:
Հաղորդման համաձայն՝ թուրինյան ակումբը պատրաստ է 10 միլիոն եվրո հատկացնել Լոմբերթսի տրանսֆերի ձեռքբերմանը:








































