Tuesday, 14 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Դոպինգը, աշխարհը եւ մենք

Մարզաշխարհում, ինչպես եւ ամենուր, ամեն ինչ չէ, որ արդար է:
Սպորտում կա մի չափազանց մեծ հիմնախնդիր, որը երկար տարիների ընթացքում ոչ մի կերպ լուծում չի ստանում, իսկ ինչպես օրերս հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը, այդ հիմնախնդիրը սպորտում կմնա մշտապես: Հարցն այն է, որ բազմաթիվ մարզիկներ անարդար են հաջողությունների հասնում, քանի որ օգտագործում են արգելված դեղամիջոցներ: Ըստ որում, նման դեպքերի միայն չնչին մասն է հետագայում բացահայտվում: Օրինակ` բոլորին հայտնի է, որ չինացի մարզիկների մեծամասնությունը օգտվում է սպորտում անթույլատրելի դեղամիջոցներից, սակայն դեռեւս ոչ մեկին չի հաջողվել դա կասեցնել:
Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր թուրք ծանրամարտիկ Մուտլուն Աթենքի օլիմպիական խաղերի ժամանակ ռեկորդներ սահմանում, բայց երբ հետո թուրք ծանրամարտիկներն անցան դոպինգ-թեստի ստուգումները, պարզվեց, որ նրանք օգտվում էին անթուլատրելի դեղամիջոցներից: Դրանից հետո միջազգային ծանրամարտի ֆեդերացիան 2 տարով որակազրկեց թուրք ծանրամարտիկներին: Իսկ երբ թուրքերը ելույթներ ունենալու իրավունք ստացան, ապա նույն Մուտլուն ուղղակի բոլորին զարմացրեց` իր սահմանած ռեկորդներից մոտ 30 կգ պակաս բարձրացնելով Եվրոպայի առաջնության ժամանակ: Նույնը կատարվում է նաեւ Չինաստանում. հայտնվում է որեւէ մարզիկ, հետո հաջորդ տարի ցուցադրում է այնպիսի արդյունքներ, որոնք եթե համեմատում ես նախորդ տարվա իր ցուցանիշների հետ, ապա համոզվում ես, թե ինչպես է այդ մարզիկը կարողացել հաջողության հասնել: Ուշագրավն այն է, որ բազմաթիվ հանրահայտ մարզիկներ, ամեն անգամ երբ հայտնվում են դոպինգային սկանդալների մեջ, միանգամից հայտարարում են, թե իբր ոչ մի բանից տեղյակ չեն, եւ որ բժիշկներն են ամեն ինչում մեղավոր:
Վերջերս դոպինգային սկանդալի մեջ էր հայտնվել իսպանացի հանրահայտ հեծանվորդ Ալբերտո Կոնտադորը. նրա արյան անալիզը դրական արդյունք էր ցույց տվել, ինչը նշանակում էր, որ նա օգտվել է արգելված դեղամիջոցներից: Բայց Կոնտադորը եւս հայտարարեց, թե ոչ մի բանից տեղյակ չէ, եւ եթե իրեն որակազրկեն, ապա դա սխալ որոշում կլինի: Միեւնույն ժամանակ, սպորտում հայտնի են դեպքեր, երբ որակազրկվում են ամենեւին էլ ոչ նրանք, ովքեր արժանի էին որակազրկման:
Օրինակ` ռուս մարմնամարզուհիներից մեկին տարիներ առաջ ցմահ որակազրկել էին` արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար: Բայց հետո կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ նա ընդամենը երշիկ էր կերել: Սխալը բացահայտվեց, բայց մարմնամարզուհուն այդպես էլ չթույատրեցին այլեւս ելույթներ ունենալ: Իսկ ահա ռուս թեթեւատլետ Յարոսլավ Ռիբակովը հրապարակավ հայտարարել է, որ մարզիկների 90 տոկոսը մրցելույթից առաջ օգտագործում է արգելված դեղամիջոցներ, ուղղակի նրանց որակազրկում են միայն «հարկ եղած ժամանակ»:
Այս տեսանկյունից հայ մարզիկների պարագայում մենք նույնիսկ կարող ենք հպարտանալ նրանցով, քանի որ արդեն 10 տարի է, ինչ մեր մարզիկներից ոչ մեկը չի հայտնվել այդպիսի սկանդալների մեջ: Իսկ 10 տարին շատ երկար ժամանակ է: Միայն Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ են մեր ծանրամարտիկները 4 անգամ արյան թեստ անցել. հակադոպինգային կազմակերպությունը նրանց կասկածում էր, սակայն որեւէ հիմք չհայտնաբերվեց եւ չհաջողվեց մեր տղաներին որակազրկել, ինչը, ի դեպ, շատ էին ցանկանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում