Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Սանտի Կասորլան անկեղծացել է, և հայտարարել, որ գոհ է Դենի Ուելբեքի հետ համագործակցությունից, հաղորդում է Tribalfootball.com-ը:
– Դենին տարբերվում է այն ֆուտբոլիստներից, որոնք նախկինում հանդես են եկել «Արսենալ»-ում:
Նա գրոհները եզրափակելու բնատուր տաղանդ ունի: Ուելբեքն արագաշարժ է և կարողանում է ազատ գոտիներ գտնել: Կանենք ամեն բան, որպեսզի Ուելբեքն իրեն հարմար զգա «Արսենալ»-ում,- հայտարարել է Կասորլան:








































