«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը որոշել է իր գլխավորած մարզչական շտաբից հեռացնել ֆիզպատրաստվածության գծով մարզչին` Տոնի Ստրադվիկին, ով «Օլդ Թրաֆորդ»-ում աշխատում էր 2007 թվականից:
Նրա տեղը զբաղեցնելու է հոլանդացի մասնագետ Յոս վան Դիյկը, ում Վան Գալը շատ է վստահում:
Վան Գալին դուր չի գալիս, թե ինչպես են ֆուտբոլիստները պատրաստված ֆիզիկապես: Մասնագետի համար անհասկանալի է նաև մրցաշրջանի մեկնարկային հատվածում ֆուտբոլիստների այսքան մեծաթիվ վնասվածքները:








































