Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ ըստ վիճակահանության՝ «Յունայթեդ»-ի մրցակիցը 1/8-րդ եզրափակիչում լինելու է Մադրիդի «Ռեալ»-ը:
«Մենք մրցելու ենք «Ռեալ»-ի հետ: Այս հանդիպումը փուլի կենտրոնական մրցավեճն է: Մեր երկրպագուներին հրաշալի հնարավորություն կընձեռվի տեսնել Ռոնալդուին, իսկ ինձ՝ հանդիպել Մոուրինյոյի հետ: Լավ գինի պատվիրելու կարիք կլինի»,- ասել է Ֆերգյուսոնը:








































