Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին մեկանաբել է թիմի արգենտինացի հարձակվող Ռոդրիգո Պալասիոյի՝ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վերոնա»-ի դեմ հանդիպմանը դարպասապահի դիրքում ցուցադրած խաղը:
Պալասիոն 77-րդ րոպեին փոխարինեց դարպասապահ Լուկա Կաստելացիին, ով վնասվածք էր ստացել և չկարողացավ շարունակել անդիպումը: Մնացած ժամանակում Պալասիոն մի քանի անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլերից և դարպասը պահեց անառիկ.
«Պալասիոն ցույց տվեց, որ հիանալի է խաղում դարպասապահի դիրքում: Միգուցե, նա դառնա «Ինտեր»-ի պահեստային դարպասապահը (ժպտում է): Այս տարբերակը բացառել չի կարելի»,- հայտարարեց Ստրամաչոնին:









































