Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կայացան մի քանի հանդիպումներ:
Դրանցից մեկում Մյունխենի «Բավարիա»-ն հյուրընկալվել էր «Աուգսբուրգ»-ին: Խաղն անցավ հյուրերի ակնհայտ առավելությամբ:
Այդ առավելությունը հնարավոր եղավ վերածել երկու գոլի, որոնց հեղինակներն էին Մարիո Գոմեսն ու Շերդան Շաքիրին: Հարկ է նշել, որ խաղի 47-րդ րոպեին դաշտից հեռացվեց Ֆրանկ Ռիբերին:
«Աուգսբուրգ» – «Բավարիա»՝ 0:2
Գոլերը՝ Գոմես, 26՛, Շաքիրի, 85՛
Հեռացում՝ Ռիբերի, 47՛









































