Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հեռու է այն մտքից, թե իր թիմը նվաճել է Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը:
«Չեմպիոնական պայքարը դեռ չի ավարտվել: Բոլոր միավորներն ամփոփվում են մրցաշրջանի ավարտին: Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մրցակիցն առաջին տեղն զբաղեցնելու տեսական հնարավորություն ունի»,- ասել է Սանդրո Ռոսելը:
Նշենք, որ կատալոնյան թիմն այժմ բավական մեծ միավորների տարբերություն ունի՝ «Ռեալ»-ի հետ համեմատ:








































