Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ֆավորիտների մասին:
««Բարսելոնա»-ն շատ հզորացրել է իր կազմը: Մեսսի, Սուարես, Նեյմար եռյակը շատ լուրջ վտանգ է ներկայացնում: Այդ թիմը կարող է անթերի լինել:
Բայց իմ կարծիքով` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ֆավորիտներն են «Բավարիա»-ն և «Չելսի»-ն: Պարզապես, իսպանական թիմերը նույնպես պետք է հաշվի առնել: Հավանաբար, մեզ դիտարժան խաղեր են սպասվում»,- Football Italia-ն մեջբերում է Կապելոյի խոսքերը:








































