Դորտմունդի «Բորուսիա»-ի 20-ամյա կիսապաշտպան Մարո Գյոտցեն հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, որ ինքը պատրաստվում է հեռանալ իր ներկայիս ակումբից.
««Բորուսիա»-ից հեռանալու պատճառ չեմ տեղնում: Այս ակումբում ես ունեմ ամեն ինչ: Նախատեսում են նույնիսկ տուն կառուցել Դորտմունդում, քանի որ շատ լավ եմ ինձ զգում այստեղ»,- հայտարարեց Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:
Հավելենք, որ Գյոտցեն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղում 5 գոլ է հեղինակել:







































