Thursday, 02 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, ով կարող միայնակ վճռել ցանկացած խաղի ելք. Ա. Խաշմանյան

Սեպտեմբերի 9-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2015 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Բելառուս հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիս տվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

-Վերջին խաղն է ընտրական մրցաշարում: Ինչպե՞ս կբնութագրեք ընտրական մրցաշարը և ի”նչ կասեք վաղվա խաղի մասին:

-Երևի տեղյակ եք, և ես նույնպես վերլուծել եմ այս հարցը իմ համար, որ ի սկզբանե մենք խմբից դուրս գալու հնարավորություն չունեինք: Երբ ես գլխավորեցի հավաքականը, մեզ մնում էր միայն մեկ բան՝ պահպանողական աշխատանքներ տանել և կառուցողական մոտեցում դրսևորել: Կարծում եմ մեր մոտ ստացվեց՝ բացառությամբ արդյունքի: Իմ համար ֆուտբոլում գույություն ունի միայն հաղթանակ ցանկացած խաղում:

Ինչ վերաբերվում է վաղվա հանդիպմանը, ապա նշեմ, որ 21 տարեկանների հավաքականը պատրաստ է խաղին ու ամեն ինչ կանի որ մրցաշարն ավարտի դրական արդյունքով:

-Արդեն հայտնի՞է, թե ազգային հավաքականի որ ֆուտբոլիստները կմիանան երիտասարդականին:

-Այո, գիշերը ես հեռախոսազրույց ունեցա Դանիայում գտնվող մեր թիմի հետ: Երիատասարդականին միանալու են դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ում կարիքը շատ էր զգացվում հատկապես վերջին խաղի ժամանակ: Կլինեն նաև Տարոն Ոսկանյանը և Արթուր Միրանյանը: Երեկ Տարոնը 25 րոպե խաղաց, ինչը համարում եմ շատ լավ է, քանի որ ֆուտբոլիստները երեք օր չեն կարող անգործության մատնվել: Դա բերում է խնդիրների:

Մեզ խիստ անհրաժեշտ են հարձակվողներ: Ճիշտ է Միրանյանի համար սա առաջին խաղը կլինի, և նա կլինի հիմնական կազմում վաղը: Մենք կհետևենք Արթուրի խաղին, ազգային հավաքականի մարզիչները կհետևեն` հետագա աշխատանքների համար:
Այդ պատճառով այսօր առավոտյան նախատեսված մարզումը տեղափոխել ենք երեկոյան, որ հավաքականին նոր միացած տղաները նույնպես մարզվեն:

-Վադան Պողոսյանն Իսլանդիայի հետ մրցավեճում չխաղաց: Վաղը նա կարո՞ղ է մասնակցելբել ռուսների դեմ հանդիպմանը թե չի ժամանել Երևան:

– Վարդանը այստեղ է: Ինչպես գիտեք Իսլանդիայի խաղի համար մենք ունեինք երկու հարձակվող և երկուսին էլ չկարողացանք խաղացնել: Բալոյանը վնասվածք ուներ, իսկ Վարդանը փաստաղթերի խնդիր ուներ: Վերջին օրը նրա փաստաղթային խնդիրը լուծվել էր և մենք կարող էինք նրան բերել Իսլանդիա, սակայն նման պարագայում ես ճիշտ համարեցի չհրավիրել նրան, քանի որ 15 ժամյա ուղևորությունից հետո նա անկարող կլիներ նորմալ խաղ անցկացնել:

-Դուք նշել էիք, որ կարող են այլ խաղացողներ հրավիրվել երիտասարդական հավաքական:Օրինակ, նշել էիք Վահագն Այվազյանի անունը…

– Մենք ազգային հավաքականից արդեն համալրում ունենք: Իսկ կիսապաշտպանությունը բավականին հագեցած է: Բացի այդ, շատ խաղացողներ ունենք, ովքեր 93-94 թթ ծնված են և լրացուցիչ աշխատանքներ տանելու դեպքում, մենք հաջորդ ընտրական փուլի համար կունենանք հավաքականի ամուր կորիզ:

-Պարոն Խաշմանյան, կխնդրենք որպես մասնագետ վերլուծել երեկ կայացած Դանիայի հետխաղը: Մասնավորապես, Մխիթարյանի փոփոխությունը ժողովորդի դժգոհությունն էրառաջացրել:

-Ես չեմ կարող վերլուծել ազգային հավաքականի խաղը, որովհետև դա պարոն Շալանդի գործն է: Բայց կարող եմ կարծիք հայտնել շատ կազմակերպված խաղաց մեր ազգային հավաքականը: Բոլորս էլ գիտենք թե ինչ խնդիրներ ունենք: Այսօր մեր ընտրությունը քիչ է թե ազգայինում թե երիտասարդականում: Ունենք ֆուտբոլիստներ որոնք դուրս են մնացել և դա այն ֆուտբոլիստներն են որոնք հարց են լուծում խաղադաշտում:

Առաջին խաղակեսում մեր թիմը հիանալի կազմակերպված էր, երկրորդ այդքան չէ: Խանգարեցին վնասվածքները: Գիտեմ, որ Հենրիխն ու Ռոբերտը վնասվածքներ ստացան, այլապես նման խաղում այդ կարգի ֆուտբոլիստների փոփոխություն չէր լինի: Ես միշտ ասել եմ՝ Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, ով կարող միայնակ վճռել խաղի ելքը ցանկացած մրցակցի դեմ խաղում: Ունեինք այն ինչ ունեինք, և կարծում եմ պետք չէ սուր քննադատության ենթարկել հավաքականին:

-Հենրիխի վնասվածքի հարցը պարզ է, բայց կխնդրեինք մեկնաբանեիք մյուսփոփոխությունները:

-Կրկնեմ, այս հարցին կարող է պատասխանել միայն ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Ես կարող եմ միայն ասել, որ կողքից շատ հեշտ է քննադատել: Բայց ճիշտ կարծիք հայտնելու համար պետք է գործընթացի մեջ լինել:

-Բազմիցս նշվում է, որ երիտասարդական հավաքականի խնդիրն ազգայինի համար լավֆուտբոլիստներ պատրաստելն է: Այժմ կա՞ն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող ենուժեղացնել ազգային հավաքականը:

Եթե մենք մեկ քայլ հետ գնանք, կտեսնենք, թե ովքեր են այժմ երիտասարադականից ազգայինում խաղում. Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան: Բայց կարող եմ ասել, որ այժմ ունենք խաղացողներ, ովքեր իրենց ներուժով գերազանցում են այս խաղացողներին: Մասնավորապես, Աղվան Պապիկյանը մեծ ներուժ ունի և կարող շատ օգուտ բերել ազգային հավաքականին: Կա նաև Արտյոմ Սիմոնյանը, ով նույնպես լավ որակներ ունի: Կարծում եմ՝ այս երկու ֆուտբոլիստները մեծ ներուժ ունեն և առաջիկայում կարող են օգուտ տալ ազգային ընտրանուն:

– Երբ դուք Իրանի հետ ընկերական խաղերում թիմն ասպարեզ դուրս բերեցիք 5 պաշտպանով,ասացիք, որ եթե Բեռնար Շալանդը ցանկանա, մենք հետագայում ևս 5 պաշտպանովկխաղանք: Տեսանք, որ այժմ ազգային հավաքականն էլ է անցել այդ սխեմային: Կարե՞լի էենթադրել, որ այսուհետ երիտասարդականն էլ է այդ տակտիկայով գործելու:

-Ես միշտ ասել եմ, որ տակտիկան ընտրում եմ իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների կարողություններից ելնելով: Վաղը նույնպես 4 պաշտպանով ենք խաղադաշտ դուրս գալու: 5 պաշտպանի խաղի համար մեզ անհրաժեշտ է Հարոյանը, ով կարողանում է երեք կենտրոնականների խաղը միավորել: Չունենք Կամո Հովհաննիսյան, ով 90 րոպե կարող է ամբողջ աջ եզրում մեծ ծավալի աշխատանք կատարել: 90 տոկսով մենք վաղը կխաղանք 4-2-3-1 սխեմայով:

-Իսլանդիայի հետ խաղից առաջ գիտենք, որ թիմը կորուստներով է մոտենում, բայց նույնիսկնման պարագայում 0:4 հաշիվն անակնկալէր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խաղը:

– Ինձ համար էլ էր հաշիվն անակնկալ: Եթե նայեք հետխաղյա վիճակագրական տվյալները, կտեսնեք, որ մենք գրեթե բոլոր գործոններով գերազանցել ենք մրցակցին: Կարող եմ ասել, որ խաղով չենք զիջել նրանց: Բայց կարևորը հաշիվն է, և մենք այտեղ զիջեցինք: Ճիշտ եք նշում վատ է, որ 1 խաղացողի կորուստը ազդում է խաղի վրա, բայց մենք 6 կորուստ ունեինք, ամբողջ պաշտպանությունը և դարպասապահը: Կարելի է ասել խաղում էինք միայն կիսապաշտպաններով: Ես շատ ցավալի եմ վերաբերվում այդ պարտությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում