Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ» խաղը:
«Թիմին հարկավոր է ճիշտ անցկացնել սուրբծննդյան տոները: Ոչինչ դեռ որոշված չէ: Վեց միավորի առավելությունն այնքան էլ մեծ չէ: Կարևորագույնն այն է, որ խուսափենք վնասվածքներից»,- BBC-ն փոխանցում է Ֆերգյուսոնի խոսքերը:








































