Ինչպես հաղորդում է Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը, թիմի թուրք կիսապաշտպան Նուրի Շահինը ենթարկվել է հաջող վիրահատության:
Վիրահատության ընթացքում բժիշկները հեռացրել են ֆուտբոլիստի ձախ ծնկի բորբոքված հյուսվածքները:
Թուրքիայի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 2 ամիս:
Հավելենք, որ օգոստոսի սկզբին հաղորդվում էր, որ վերջինս կբացակայի մոտ երեք շաբաթ:








































