Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Լուիս Սուարեսը հայտարարել է, որ որպեսզի Ջորջիո Կիելինիի հետ կապված պատմությունը չկրկնվի, ինքը դիմել եմ մասնագետների օգնությանը:
«Սահմանվել է այնպիսի պատիժ, ինչպիսին սահմանվել է: Որպեսզի Կիելինիի հետ կապված պատմությունը չկրկնվի, դիմել եմ մասնագետների:
Չեմ ցանկանում, որ կրկնվի այդ պատմությունը: Անմիջապես ներողություն չխնդրեցի, քանի որ ընկճախտ ունեի: Միայն ընտանիքիս անդամների ու երեխաներիս հետ շփման արդյունքում հասկացա, որ պետք է ընդունել իրականությունը:
Պետք է դասեր քաղել կատարվածից: Կփորձեմ մոռանալ կատարվածն ու թույլ չտալ, որպեսզի հետագայում լինեն նման սխալներ»,- հայտարարել է հարձակվողը:








































