Էնցո Ֆերարիի որդին՝ Պիետրոն, հուսով է, որ իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն մարզական կարիերան կավարտի «Ֆերարի»-ի կազմում:
«Հուսով եմ՝ Ալոնսոն կարիերան կավարտի «Ֆերարի»-ում: Չեմ հասկանում՝ որտեղից են սկսում շրջանառվել Ալոնսոյի՝ այլ թիմ տեղափոխվելու ասեկոսեները: Կարծում եմ՝ Ալոնսոյի հետ կարող ենք իրականացնել մեր ծրագրեր:
Մենք պետք է նրա ու Ռայկոնենի համար մրցունակ բոլիդներ ապահովենք: Ներկայիս «Ֆորմուլա-1»-ի մի շարք հիմարությունների թվում է նաև այն, որ պահանջվում է գործարանները փակել օգոստոսին:
Հայրս կշրջվեր դագաղում, եթե իմանար այդ մասին: Նա երբեք չէր ցանկանում հեռանալ գործարանից: Այսօր ամեն ինչ է արգելված՝ թեստեր՝ մրցաշրջանի ընթացքում, շարժիչների զարգացում և այլն»,- նշել է Ֆերարին: