«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը թիմի ավագի թևկապը վստահել է Ուեյն Ռունիին: Այդ մասին հայտնում է «կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը: Թիմի փոխավագ է նշանակվել Դարեն Ֆլետչերը:
«Թիմի ավագի ընտրությունն ինձ համար միշտ շատ կարևոր է: Ուեյնն իր գործի նվիրյալն է: Ես տպավորված եմ նրա պրոֆեսիոնալությամբ, նրա վերաբերմունքով` իր գործին և իմ փիլիսոփայությանը:
Ռունին մեծագույն ֆուտբոլիստ է, օրինակ` թիմի երիտասարդ ֆուտբոլիստների համար: Հավատում եմ, որ նա կներդնի իր սիրտն ու հոգին` նոր պարտականությունները ճիշտ կատարելու համար»,- ասել է վան Գալը:








































