Երիտասարդ ֆուտբոլիստը կշարունակի կարիերան կատալոնական «Բարսելոնա»-ում:
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն, 21-ամյա ֆուտբոլիստը դեռ օգոստոսին է համաձայնության եկել թիմի հետ, սակայն «Բարսա»-ն ու Տելյոն պայմանագրի ժամկետը չեն երկարաձգել այն պատճառով, որ համաձայնության չեն եկել գումարի հարցում:
Աղբյուրի համաձայն՝ Տելյոն մոտ ապագայում երեք տարվա պայմանագիր կստորագրի կատալոնյան թիմի հետ:








































