Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական խոսել է «Այաքս»-ի դեմ խաղի մասին, որում նա դարձավ գոլի հեղինակ:
«Ուրախ եմ, որ դարձա Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ ամենաարդյունավետ բրազիլացի ֆուտբոլիստը: 28 գոլը լավ ցուցանիշ է: Հատկապես այս օրն ինձ համար շատ կարևոր է, քանի որ ավագի թևկապով էի, որն ինձ միշտ հաջողություն է բերում»,- ասել է բրազիլացին:








































