Խորվաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնել է Սերբիայի և Խորվաթիայի ընտրանիների միջև աշխարհի 2014 թվականի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Նշված խաղերը գտնվում են ՖԻՖԱ-ի, ոչ թե ՈւԵՖԱ-ի հսկողության ներքո: Սակայն ես չեմ կասկածում, որ եթե Սերբիայի և Խորվաթիայի հանդիպումների ժամանակ միջադեպեր գրանցվեն, ապա դրանց կհետևեն սանկցիաներ:
Նրանք, ովքեր մտադրություն ունեն խորվաթ և սերբ ֆուտբոլիստների հանդիպումներն օգտագործել որպես ազդեցության միջոց, որպես պրոպագանդայի զենք, պետք է խիստ պատժվեն»,- հայտարարել է Պլատինին:








































