Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման հույս է հայտնել, որ Ժոզե Մոուրինյոն չի հեռանա «արքայական ակումբ»-ից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Մոուրինյոն շատ է աջակցել ինձ, նա միշտ իմ կողքին է եղել: Այժմ ժամանակն է, որ թիմը կանգնի նրա կողքին: Անձամբ ինձ համար ավելի լավ կլինի, եթե Մոուրինյոն չհեռանա»,- նշել է Բենզեման:
Հարկ է նշել, որ ինքը` Մոուրինյոն չի հաստատել ակումբը լքելու մասին շրջանառվող լուրերը և խորհորդ է տվել բացատրությունների համար դիմել «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և տեղեկությունը տարածած լրագրողներին:








































