Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական հերթական անգամ հերքել է «արքայական ակումբ»-ը լքելու մասին շրջանառվող լուրերը:
Վերջին ժամանակաշրջանում շատ է խոսվում այն մասին, որ բրազիլացի ֆուտբոլիստի իրավունքներով հետաքրքրված է «Լոս Անջելես Գելեքսի»-ն:
«Չգիտեմ, թե ինչ կկատարվի ինձ հետ ապագայում: «Ռեալ»-ի հետ մինչև 2015 թվականը գործող պայմանագիր ունեմ: Իհարկե, կցանկանայի ավելի շատ խաղային ժամանակ ստանալ, սակայն ես հասկանում եմ մարզչին և հարգում նրա որոշումները: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն ապագայում»,- ասել է ֆուտբոլիստը:








































