Շոտլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի ՕʹԿոնորն Էդինբուրգի ոստիկանության կողմից ձերբակալվել է՝ թմրամիջոցներ պահելու ու տնօրինելու մեղանդրանքով:
29-ամյա նախկին ֆուտբոլիստի պատժի չափը դատարանը դեռ չի հրապարակել: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով BBC-ին:
Հատկանշական է, որ սա առաջին անգամը չէ, որ Գարիին ձերբակալում են թմրանյութեր պահելու համար: Նա նաև ձերբակալվել է անցած տարի:








































