«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն ցանկանում է, որ տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանանա Իսպանիայի հավաքականի իր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
«Ցանկանում եմ, որ այդ պարգևը դել Բոսկեն ստանա: Նրա գլխավորությամբ ազգային հավաքականը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է դարձել: Դել Բոսկեն հավատարիմ մնաց իր գաղափարներին անգամ այն ժամանակ, երբ քննադատության էր ենթարկվում:
Մունդիալի ժամանակ, օրինակ, նրան քննադատում էին երկու հենակետային կիսապաշտպանների օգնությամբ խաղը կառուցելու մեջ: Սակայն մենք հաղթող դուրս եկանք: Նա հիանալի մարդ է: Դել Բոսկեն արժանի է այդ ճանաչմանը»,- նշել է Պիկեն:









































