Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի 2012թ. երիտասարդական Աշխարհի առաջնությունը:
Մրցումների 5-րդ օրը պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը: 1/8 եզրափակիչում Սողոմոնյանի հակառակորդն Ուզբեկստանը ներկայացնող Ջահոնգիր Դավիդովն է: Տարոնը մենամարտեց կապույտ անկյունից:
Տարոնն առավելության հասավ ընդհանուր 17:11 (5:4, 7:3, 5:4) հաշվով:








































