Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ն ու ֆրանսիական «Մոնակո»-ն համաձայնության են եկել Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի հարցում: Տեղափոխության արժեքն, ըստ նախնական տեղեկությունների՝ կկազմի 85 մլն եվրո:
Խամեսը ժամանել է Մադրիդ, որտեղ ակումբի ղեկավարության հետ համաձայնեցնում է անձնական պայմանագրի պայմանները: Սպասվում է, որ նա որպես «Ռեալ»-ի ֆուտբոլիստ կներկայացվի շաբաթվա ավարտին:
Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կիսապաշտպանն արդեն առանձնատուն է գնել Մադրիդի թաղամասերից մեկում, որտեղ բնակվում են «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստները:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Ռոդրիգեսը կնքելու է 5 տարվա պայմանագիր՝ 7.5 մլն եվրո տարեկան աշխատավարձով:








































