«Այաքս»-ի պաշտպան Դեյլի Բլինդի գործակալ Ռոբ Յանսենը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հոլանդիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված կատալոնական «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Դեռ կոնկրետ առաջարկներ չունենք: Բայց լուրերը կարող են իրականություն դառնալ: Դեյլիի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ եվրոպական գրանդեր: Մենք դեռ կուսումնասիրենք իրավիճակը, այնուհետև վերջնական ընտրություն կկատարենք»,- Goal. com-ը մեջբերում է գործակալի խոսքերը:








































