Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Twitter-ի իր էջում հաստատել է, որ ինքը պաշտոնապես պայմանագիր է ստորագրել Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ:
Հարցին, թե արդյոք ինքը պաշտոնապես հանդիսանո՞ւմ է «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ, Մովսիսյանը, ճիշտ է կարճ, սակայն կոնկրետ է պատասխանել՝ «Այոʹ»:
Նշենք, որ տրանսֆերների գործում մասնագիտացված Transfermarkt կայքը Մովսիսյանի իրավունքները գնահատում է 3,2 միլիոն եվրո:








































