Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում ՀՀ ժամանակով 21:00-ին մեկնարկել է «Կրիվբաս» – «Շախտյոր» դիմակայությունը:
Ինչպես հայազգի բոլոր երկրպագուներն էին ակնկալում, Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դառնալու, և այդպես էլ եղավ:
Մեր հավաքականի կիսապաշտպանը խփեց իր 18-րդ գնդակն Ուկրաինայի առաջնությունում: Հենրիխը գոլի հեղինակ դարձավ 29-րդ րոպեին:







































