«Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամռանը «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորելու նախնական համաձայնություն է տվել:
«Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ում աշխատելու նախնական համաձայնություն է տվել: Նրա որոշման վրա չեն ազդի այլ ակումբներից ստացված առաջարկները»,- The Mirror-ը մեջբերում է մասնագետի գործակալ Ֆրանսուա Գալյարդոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գվարդիոլայի մասին զանազան լուրեր էին շրջանառվում: Իսպանացի մասնագետին վերջին անգամ առաջարկով դիմել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել այդ երկրի ազգային թիմը:








































