Մխիթարյանը հայտարարել է, որ բացի մրսածությունից` առողջական այլ խնդիրներ էլ ունի` կապված ողնաշարի հետ: Նա ասել է, որ մրսածությունն անցել է, բայց նոր խնդիրներ են առաջացել: Նա ողնաշարի մասում ցավեր ունի եւ շարունակում է հետազոտությունների ենթարկվել, բայց չնայած ցավերին` Հենրիկը շարունակվում է մարզումները հատուկ ռեժիմով: Նա պլանավորում է խաղադաշտ վերադառնալ: Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2012 ընտրական մրցափուլում հանդիպելու է մեր խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ, իսկ Հենրիկի առկայությունը շատ կարեւոր է լինելու այդ հանդիպումներում: Եւ եթե Մխիթարյանը կարողանա դեկտեմբերին խաղադաշտ վերադառնալ, ապա նա կհասցնի լավ մարզավիճակում լինել այդ որոշիչ խաղերի նախօրեին: