AP-ն տեղեկացնում է, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչի հավակնորդների վերջնական եռյակը հայտնի է: Այդ եռյակում տեղ են գտել կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:
Հաղթող է ճանաչվելու 2011/12 մրցաշրջանում լավագույն մասնագետը՝ ըստ ՖԻՖԱ-ի: Հատկանշական է, որ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2013 թվականի հունվարին:









































