France Football-ի հաղորդմամբ, աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսին է: Ֆուտբոլային հեղինակավոր պարբերականի մասնագետները հաշվի են առել ոչ միայն խաղացողների աշխատավարձերը, այլև նրանց բոլոր եկամուտները:
31 մլն եվրո վաստակող արգենտինացուն հաջորդում է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն, որը տարեկան վաստակում է 27.5 մլն եվրո: 3-րդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին է` 20.7 մլն եվրո:
Մարզիչներից ամենաշատ եկամուտն ունի «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն` 13.5 մլն եվրո: Նրան հաջորդում է Պեպ Գվարդիոլան` 10.5 մլն եվրո: Այս պահին գործազուրկ Ռաֆայել Բենիտեսը երրորդն է` 10.2 մլն եվրո: