The Sun-ը տեղեկացնում է, որ Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը բնակարան է փնտրում Լոնդոնում: Ըստ էության՝ սա նշանակում է, որ կիսապաշտպանը, որն արդեն հայտարարել է «Լոս Անջելես Գելեքսի»-ից հեռանալու մասին, շարունակելու է կարիերան «Վեսթ Հեմ»-ում կամ «Քուինս Փարկ Ռեյնջերս»-ում:
Տաղանդաշատ ֆուտբոլիստի կինը՝ Վիկտորիան, արդեն հարմար բնակարան է գտել Անգլիայի մայրաքաղաքում, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, կհաստատվի ընտանիքը:








































