Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մայքլ Էսյենը բաց կթողնի թիմի առաջիկա խաղը ալերգիայի պատճառով: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է գլխավոր մարզչի օգնական Աիտոր Կարանկան:
«Էսյենը վնասվածք չունի: Նրա մոտ ուղղակի ալերգիկ ռեակցիա է սկսվել դեղամիջոցի օգտագործումից հետո», — Կարանկայի խոսքերն է մեջբերում «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:
Իսպանիայի առաջնության այս խաղարկությունում Էսյենը մասնակցել է 6 խաղի` դառնալով մեկ գոլի հեղինակ, իսկ թիմը ընթանում է երրորդ տեղում անցկացված 12 տուրերից հետո:








































