«Յուվենթուս»-ը նախատեսում է երկարաձգել Արտուրո Վիդալի և Կլաուդիո Մարկիզիոյի պայմանագրերի ժամկետները:
Թուրինյան ակումբի ղեկավարները մտավախություն ունեն, որ «Ռեալ»-ը, ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող են հավակնել նշված ֆուտբոլիստների տրանսֆերներին:
Թուրինյան ակումբի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան պատրաստ է պայմանագրեր առաջարկել ֆուտբոլիստներին` մինչև 2018 թվականը ժամկետով և բարելավված պայմաններով:
Ներկայումս Մարկիզիոն տարեկան 3 մլն եվրո է վաստակում, իսկ Վիդալը` 2.7 մլն:








































