Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի առաջնություն. Մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է

Հանգստյան օրերին կայացան Հայաստանի առաջնության երկրորդ տուրի հանդիպումները: Շաբաթ օրը կայացան «Արարատ»-«Միկա» և «Բանանց»-«Ուլիս» հանդիպումները: Եթե «Միկա»-ի տոնած հեշտ հաղթանակը կանխատեսելի էր, ապա «Բանանց»-ի պարտությունը կարելի է որոշակիորեն անակնկալ համարել: Առավելևս, եթե հաշվի առնենք, որ տանտերերը Բռուն Կորրեայի խփած գոլի շնորհիվ ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակում: Ելնելով առաջին խաղակեսի ընթացքից, կարելի էր ենթադրել, որ «Բանանց»-ը հեշտ հաղթանակ կտանի հյուրերի նկատմամբ, սակայն Սևադա Արզումանյանն ու իր սաները բոլորովին այլ կարծիքի էին: Ընդմիջումից հետո «Ուլիս»-ն ասես կերպարանափոխվեց և կարողացավ երեք անպատասխան գնդակ ուղարկել տանտերերի դարպասը: Արտյոմ Ադամյանը, Նորայր Սահակյանն ու Գեորգի Կրասովսկին կերտեցին իրենց թիմի կամային հաղթանակը:

«Արարտ»-«Միկա» խաղում հյուրերի առավելությունն ակնհայտ էր, և 0:3 հաշիվն ամբողջությամբ արտացոլում է հանդիպման ընթացքը: Արդեն 6-րդ րոպեին Էդնեյի և Նարեկ Բեգլարյանի գոլերի շնորհիվ հյուրերն առջևում էին` երկու գնդակի առավելությամբ: Ողջ հանդիպման ընթացքում Արկադի Անդրեասյանի սաները ընդամենը երկու վտանգավոր գրոհ կազմակերպեցին և երկուսն էլ անարդյունավետ: Այս խաղում ևս մեկ կարևոր փաստ գրանցվեց. 78-րդ րոպեին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ չինացի հարձակվող Դոնգ Ֆունժուն: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստն արդարացրեց Արմեն Շահգելդյանի վստահությունը և մրցավարի ավելցրած երրորդ րոպեին դրեց հանդիպման վերջակետը:

Այսօր կայացած հանդիպումներում նույնպես անակնկալ արդյունք գրանցվեց: Գործող չեմպիոն «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ չկարողացավ առավելության հասնել «Գանձասար»-ի նկատմամբ: 40-րդ րոպեին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոսը: Սակայն «Գանձասար»-ի ֆուտբոլիստները չընկճվեցին ընդունած գնդակից և 78-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայի խաղարկումից հետո Արթուր Քոչարյանը հավասարեցրեց հաշիվը: Ընդհանուր առմամբ հավասար պայքարում անցած խաղում գրանցվեց հավասար` 1:1 հաշիվ:

Մյուս խաղում «Շիրակ»-ը Իջևանի «Արնար» մարզադաշտում ընդունեց «Իմպուլս»-ին և այս մրցաշրջանում իր առաջին հաղթանակը տոնեց: 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Գևորգ Հովհաննիսյանը, սակայն դեռ առաջին խաղակեսում հյուրերին հաջողվեց խփել պատասխան գնդակը: Մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին աչքի ընկավ «Իմպուլս»-ի վրացի լեգեոներ Գագա Տիբիլաշվիլին: 84-րդ րոպեին դիլիջանյան ակումբի պաշտպան Միխեիլ Սիմոնյանը ձեռքով խաղաց սեփական տուգանայի հրապարակում, և մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված: Անդրանիկ Բարիկյանը նշակետից չվրիպեց և հաղթանակ բերեց իր թիմին:

Երկրորդ տուրից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է. «Միկա»-ն, «Փյունիկ»-ն ու «Շիրակ»-ը վաստակել են 4-ական միավոր: Նրանցից ընդամենը մեկ միավորով է ետ մնում «Ուլիս»-ը: «Գանձասար»-ը, «Արարատ»-ն ու «Բանանց»-ը ունեն մեկական միավոր: Միակ թիմը, որ դեռևս միավոր չի վաստակել` «Իմպուլս»-ն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում