Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է , որ բարձր է գնահատում թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին.
«Բոլորը գիտեն, որ Բենիտեսը հրաշալի մարզիչ է: Նա հսկայական փորձ ունի: Ռաֆայելը մեծ հաջողությունների է հասել «Լիվերպուլ»-ը մարզելու ժամանակ:
Բենիտեսն անհամբեր սպասում է «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին խաղին»,- Մատայի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































