Բրիտանական հայտնի Goal.com ֆուտբոլային պորտալը գրում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ը պատրաստվում է հրաժարվել իր հարձակվողներից մեկի՝ Նիկլաս Բենդտների կամ Ալեսանդրո Մատրիի ծառայություններից այն պարագայում, եթե նոր հարձակվողի հետ պայմանագիր ստորագրի:
Հատկանշական է, որ վերջին ժամանակներս թուրինյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում այնպիսի ֆուտբոլիստների հանդեպ, ինչպիսիք են Ֆերնանդո Լյորենտեն, Պաբլո Օսվալդոն ու Դիդիե Դրոգբան:
Թուրինյան ակումբը ցանկանում է տրանսֆերային գործողությունների առումով ակտիվություն ցուցաբերել դեկտեմբերի սկզբին՝ «Շախտյոր»-ի հետ կայանալիք խաղից հետո:







































