«Քրիսթալ Փելես»-ի ֆուտբոլիստ Վիլֆրիդ Զահան հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում: Ֆուտբոլիստը, շատ հավանական է, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվի անգլիական ակումբ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Հատկանշական է, որ Զահայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը:









































