«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան բացատրել է, թե ինչու է կիսապաշտպան Անդրես Ինյեստային քիչ խաղաժամանակ տրամադրվում:
«Ինձ դուր է գալիս Ինյեստայի վերաբերմունքն իր աշխատանքին: Նա գերադասում է խաղալ` ժամանակը պահեստայինների նստարանին վատնելու փոխարեն: Իմ կարծիքով` առաջատարներին երբեմն պետք է պահպանել, իսկ երիտասարդ ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տալ:
Չէ՞ որ «Բարսա»-ի պատմությունը չի ավարտվում այսօր կամ վաղը կամ գալիք շաբաթ: Աստված տա, որ Անդրեսն առաջիկայում ևս իր ժամանակն անցկացնի պահեստայինների նստարանին միայն այս պատճառով: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Անդրես Ինյեստան ընդամենը 4 անգամ է խաղադաշտ դուրս եկել կատալոնական ակումբի մեկնարկային կազմում:







































