«Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կական հերքել է այն լուրերը, որ ինքն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի «արքայական ակումբը»: Նա նշել է, որ Մադրիդում կմնա ամենաքիչը մինչեւ 2011թ. ամառ: Ինչ վերաբերում է այն ակումբին, ուր նա կտեղափոխվի, Կական ասել է, որ դրա մասին դեռ ոչ ոք չգիտի:
Կական նշել է, որ խնդիր չէ «Միլան» կամ «Ինտեր» տեղափոխվելը, սակայն հիմա նա պատրաստվում է ապաքինվելու, ապա նոր մտածելու այդ խնդիրների մասին: